News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Միակ տարին է եղել 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարող էին տուրիստները գային, ներդրումներ լինեին, եւ այդ տարի մենք ունեցել ենք 7,5 տոկոս աճ։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության տված հարցազրույցում ասելէ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրելու են վաղը։

Ըստ Սարգսյանի, մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, որ տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի։ «Միեւնույն է՝ դժգոհություն լինելու է։ Մարդ որքան լավ ապրի, այնքան պահանջները մեծանալու են։ Բայց խնդիրն այն է, որ հասնենք այնպիսի մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք միտինգները խանգարում են աճին, նա պատասխանել է. «Գիտեք, եթե այդպես ասեմ, ապա կարող է մեկնաբանությունները այլ լինել։ Մարդկանց իրավունքները, ազատություններն ամենաառաջնայինն են։ Այդ առաջնային իրավունքները, եթե իրականացվեն տրամաբանության սահմաններում, որեւէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը, բայց երբ դառնում են անհամաչափ, վերածվում խցանումների, ի՞նչ եք կարծում։

Եթե ուզում եք գնալ Փարիզ, ու իմանաք, փողոցները փակ են, կգնա՞ք։ Հանգիստ անցկացնելու համար կգնա՞ք անհանգիստ վայր»,- ասել է Սարգսյանը։

«Եթե լինեք ներդրող որտե՞ղ ներդրում կանեք։ Կամ այնտեղ, որտեղ գերշահույթ եք ստանալու, կամ էլ այն երկրում, որտեղ օրենքները գործում են։ Ինչու պիտի գնան մի տեղ անեն, որտեղ անհանգստություն կա, որտեղ բազմությունը կարող  էներխուժել ձեր ֆիս եւ ասել՝ փեր ազատությունները սահմանափակում ենք։ Խոսքը անցկացնելու ձեւի մեջ է, ոչ թե իրավունքները սահմանափակելու։ Մենք երբեք որեւէ պարագայում չենք գնա իարվունքների սահմանափակման»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ