News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օմսկում ամբողջ տարին ազգայնականների խումբը դաժանաբար ծեծել է ոչ սլավոնական արտաքինով անձանց, նրանց զոհերի թվում են հայտնվել նաեւ տեղի հայերը, գրում է ԿՊ-ն։

Այդ հանցախմբի ղեկավարը, ինչպես գտնում է քննությունը, 23-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն է։ Նա սովորել է Ներքին գործերի նախարարության ակադեմիայում, սակայն դուրս է մնացել բուհից։ Բայց կարողացել է աշխատանքի տեղավորվել ոստիկանությունում եւ աշխատել է որպես սովորական պահակություն իրականացնող ոստիկան: Սակայն նա բավականին արագ էլ դուրս է եկել իրավապահ համակարգից՝ չի կարողացել հանձնել կարեւոր քննությունը։   

Իր հայացքները նա երբեք չի թաքցրել։ 15 տարեկանից սոցիալական ցանցերի իր էջերում բացահայտ ատելություն էր արտահայտում ոչ ռուսների նկատմամբ։ Զարմանալի է՝ ինչպես են նրան ընդունել ոստիկանությունում։  2 տարի առաջ համացանցում սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունից հետո Նիկիտան որոշել է գործի անցնել։ Կազմել է թիմ, որի մեջ մտել են տեխնիկական բուհի երրորդ կուրսի ուսանող Բեզբորոդովը եւ Ալեքսանդր Լանբինը։

Ակոսավոր հրացանով, դանակով եւ գազային բալոնով զինված նրանց խումբը գիշերները կովկասցիներ եւ ասիացիներ է փնտրել եւ ընտրել նրանց, ովքեր միայնակ են եղել։ Երեւի վախեցել են, որ կարող են իրենց պատասխանել։

Դիմադրությունից նրանք իզուր չէր, որ վախենում էին։ Մի անգամ անկանխատեսելին է պատահել՝ զոհին օգնության են հասել ընկերները։ Ֆեդոնենկոյին եւ Բեզբորոդովին հաջողվել է փախչել, իսկ ահա Լանբինը հայտնվել է հիվանդանոցում։ Ապա մի քանի օր անց նրանք որոշել են վրեժ լուծել եւ վերադարձել են այնտեղ, որտեղ հաճախ հավաքվում են հայերը։ Ընտրելով միայնակ զոհին՝ լավ ծեծել են նրան։

Այս դեպքերից հետո հայերը  սկսել են մեծ խմբերով շրջել։ Եռյակը, հասկանալով, որ որսը վտանգավոր է, այլ սցենար է մշակել։

Նրանք գեղեցիկ աղջկա լուսանկարներով կեղծ էջ են բացել եւ բացեիբաց կովկասցիներին փողի դիմաց ինտիմ հարաբերություններ առաջարկել։ Հանդիպումը հեռախոսով կազմակերպել է 17-ամյա Մաշա Պետրովան(անունը փոխված է)։ Նշված վայրում, սակայն, նրանք ծեծում էին զոհին եւ գողանում արժեքավոր իրերը։

Այժմ չորսն էլ կանգնած են դատարանի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ