News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգթոնն ու Տոկիոն կարող են համաձայնության գալ առեւտրի ոլորտում եւ ապագայում կկարողանան վերացնել ներմուծվող պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքերը: Այս մասին Ֆլորիդա նահանգում Պալմ Բիչ քաղաքի Մար-ա-Լագո կալվածքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ճապոիայի կառավարության ղեկավարի հետ քննարկել է ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը: «Հուսով եմ, որ ապագայում որոշակի փուլում  կկարողանամ բոլորը չեղյալ հայտարարել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Ամերիկացի առաջնորդը նշել է Ճապոնիայի հետ ահռելի արտաքին առեւտրի դեֆիցիտի մասին՝ ամեն տարի 69 մլրդ դոլարից մինչեւ  100 մլրդ:

Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ն առեւտրային խոչընդոտների պատճառով չի կարողամնում իր ապրանքները բավարար քանակով ուղարկել Ճապոնիա: Նա հույս է հայտնել, որ Վաշինգթոնն ու Տոկիոն կարող են համաձայնության գալ առեւտրի ոլորտում:

Խոսելով Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության  մասին՝  Թրամփը շեշտել է, որ հրավեր ստնալու դեպքում կքննարկի համայնքին միանալու առաջարկությունը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ գերադասում է երկկողմ համաձայնագրերը, որոնք արդեն կնքվել են Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության  11 անդամ պետություններից 6-ի հետ:

 «Նրանք բոլորը կոչ են անում համաձայնագրերի մշակմանը, եւ եթե նրանք մեզ գործարք չառաջարկեն, որից հնարավոր չէ հրաժարվել, ես մտադիր չեմ վերադառնալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն: Տեսնենք, թե ինչ կլինի, իսկ հիմա մենք դեռ անում ենք այն, ինչը ես գերադասելի եմ համարում՝ երկկողմ համաձայանգրեր են մշակում»,-ասել է ԱՄՆ նախագահը:

 «Մոտ ապագայում մենք կունենանք Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի շահերից բխող համաձայանագիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ