News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-ից Չինաստանի կառավարությունը նոր կանոններ է սահմանում թռիչքների անվտանգության ապահովման համար, որոնց համաձայն, օդանավում չպետք է թույլատրվի հասարակական վստահությունը կորցրած անձանց մուտքը: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Վարչության պաշտոնական կայքում նշվում է, այս կատեգորիային կվերաբերվեն նրանք, ովքեր նախկինում իրենց գործողություններով ինքնաթիռներում թռիչքի ժամանակ վտանգավոր իրավիճակ են ստեղծել:

Իրավախախտների համար օդային տրանսպորտի օգտագործման իրավունքի զրկման ժամկետը մեկ տարի կլինի, որի ընթացքում նրանց անունները կհայտնվեն հատուկ սեւ ցուցակում:

Չինաստանի կառավարությունը ստիպված էր դիմել նման խստացված միջոցների՝ չինական ավիաընկերությունների թռիչքների ժամանակ ուղեւորների անընդունելի վարքի հաճախակի դեպքերի հետեւանքով: Նման միջադեպք էր տեղի ունեցել անցյալ կիրակի, երբ Air China ինքնաթիռը, որը Չանշայից Պեկին էր թռչում, ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել տղամարդու սպառնալիքների պատճառով, որը գրիչով պատրաստվում էր վնասվածքներ հասցնել բորտուղեկցորդուհուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ