News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Boeing 737-700 ինքնաթիռի անձնակազմի կապիտան Թեմի Ջո Շուլցը կարողացել է կանգնեցնել Boeing-ի անկումը, ուղղել այն եւ արտակարգ վայրէջք կատարել: Ինքնաթիռում եղել է 144 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ, սակայն շարժիչի պայթյունի հետեւանքով մեկ ուղեւորի չեն կարողացել փրկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Boeing 737-700-ի ուղեւորը նկարահանել էր ինքնաթիռի անկումը: Թվային մարքետինգի 29-ամյա մասնագետը Նյու Յորք Դալլաս 1380 թռիչքից ուղիղ հեռարձակում էր կատարում:

Ինքնաթիռը առանց մեկ շարժիչի եւ կոտրված իլյումինատորով վթարային վայրէջք կատարեց Ֆիլադելֆիայի օդանավակայանում. միակ զոհը դարձավ երկու երեխաների մայր, Ալբուրքում բանկի բաժնի ղեկավար Ջենիֆեր Ռիորդանը:

Boeing 737-700 ինքնաթիռի անձնակազմի կապիտան Թեմի Ջո Շուլցը կարողացավ  կանգնեցնել Boeing-ի անկումը, ուղղել այն եւ արտակարգ վայրէջք կատարել:

Բանակցությունների ձայանգրությունը վկայում է, որ Շուլցը սառնասրտորեն բացատրում է դիսպետչերներին արտակարգ դեպքի հանգամանքները եւ խնդրում շտապ օգնության մեքենաներ ուղարկել թռիչքավայրէջքային ուղու մոտ:

Նշվում է, որ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանից վեր բարձրանալուց մոտ 30 րոպե անց հարվածի ձայն լսվեց եւ ինքնաթիռը սկսեց արագ իջնել: Հետո հնչեց երկրորդ հարվածի ձայնը, այնուհետ կոտրվեց իլյումինատորը: Մարտինեսը, ինչպես եւ մյուս ուղեւորները հասցրեց հագնել թթվածնային դիմակը:

 «Ինքնաթիռն իջնում էր, մենք ցնցվում էինք: Ես բնազդաբար ձգվեցի դեպի լեփթոփը եւ որքան էլ դա սարսափելի չթվա, համացանցի համար վճարում կատարեցի», - CNN-ին պատմել է նա: Դրա համար ստիպված էի գտնել դրամապանակս, հանել կրեդիտային քարտս եւ մի կերպ ուժեղ ցնցման պայմաններում Wi-Fi ծառայության վճարման բլանկում տվյալները մուտքագրել»:

 Ի վերջո նրան հաջողվեց մտնել Facebook եւ կարճ տեսանյութ տեղադրել, որում երեւում են դիմակներով ուղեւորները եւ տարբեր փոքր իրեր, որոնք թռչում են դեպի կոտրված իլյումինատորը:

«Ես այնպիսի զգացում ունեի, որ ողջ չեմ մնա եւ ես սկսեցի մտածել, թե ում հետ կապվեմ առաջին հերթին: Մորս, հորս, եղբորս, թե քրոջս հետ», -հիշում է Մարտինեսը:

«Եվ այդ ժամանակ ես մտածեցի Facebook Live-ի մասին, ինչը հնարավորություն կտար առավելագույն թվով մարդկանց հետ կապ հաստատել»,-հավելել է նա:

Անձնակազմի հարցին՝ արդյոք ուղեւորների շրջանում կան մարդիկ, ովքեր կարող են արհեստական շնչառություն անել, արձագանքեցին Էնդրյու Նիդամը եւ նախկին բուժքույր Փեգի Ֆիլիպսը:

Նրանք մոտ 20 րոպե փորձում էին փրկել Ռիորդանին, մինչեւ ինքնաթիռը վայրէջք չկատարեց Ֆիլադելֆիայում: Դատաբժշկական փորձագետները եզրակացրել էին, որ կինը մահացել է գանգի, պարանոցի եւ մարմնի վնասվածքներից: Նա մահացել էր դեռ թռիչքի ժամանակ, բայց նրա մահը պաշտոնապես հաստատեցին հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ