News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բավարիայի ավետարանական եկեղեցու սինոդը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների օրհնությանը, հաղորդում է DW-ն։ Համապատասխան որոշումն ընդունվել է  եկեղեցական խորհրդարանի ձայների մեծամասնությամբ գաղտնի քվեարկության միջոցով։

Որոշման ընդունմանը նախորդել էին մի քանի ամիս տեւած քննարկումները։ Մասնավորապես, հակառակորդները մեջբերում էին Աստվածաշնչից հատվածներ։ Սակայն,եպիսկոպոս Հայնրիխ Բեդֆորդ Շտրոմի հավաստմամբ, կան աստվածաշնչյան տեքստերի տարբեր մեկնաբանություններ։ Իսկ ընդունված որոշումը եպիսկոպոսը գնահատել է որպես «իմաստուն»։

Գերմանիայի դաշնային հողերի 20 ավետարանական եկեղեցիներից մեծամասնությունում նույնասեռ ամուսնությունները կարող են օրհնություն ստանալ, բայց արարողությունը կարող է էապես տարբերվել։ Մասնավորապես, որոշ շրջաններում այն հավասարեցվում է պսակադրության, հայտնում է epd գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ