News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռամկավար-ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«Ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան։

Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձեւի առավելություններն ու թերությունները մեր երկրի համար՝ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակետից։

Մինչ այդ՝ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը, ի շահ ժողովրդի ու պետության, ի շահ խաղաղ, ապահով եւ բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի։

Այսուհանդերձ, Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ։ Նկատի ունենք այն ջրբաժանը, որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության եւ ժողովրդի՝ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջեւ, որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի եւ ընդվզման ներկա վարակիչ շարժումն է, որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր, ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար, հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում։

Երիտասարդության ընդվզումը եւ բողոքը, անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից, պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից, եւ այսուհետեւ երկիրը ոչ թե ձեւական, այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի, հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ, առանց խտրականության։

ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին, կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները, վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ