News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն դյուրացնում է մարտական դրոնների եւ սովորական սպառազինությունների վաճառքն օտարերկրյա կառավարություններին, հայտնում է AP-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտարարել է այն սահմանափակումների վերացման մասին, որով ամերիկյան ընկերություններին արգելվում էր արտասահմանյան երկրներին վաճառել անօդաչու թռչող սարքեր՝ այդ թվում, մարտական կամ հրթիռային հարվածի կառավարման ունակ։ Մինչ այդ, արտասահմանյան երկրները պետք է ստանային ԱՄՆ կառավարության հավանությունը։

Չնայած սրան՝ կառավարությունը էլի պետք է հավանություն տա եւ լիցենզավորի վաճառքը, որը կախված կլինի տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ, վաճառքին հավանություն կտա նաեւ Կոնգրեսը։

Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս որոշումն ընդունվել է սպառազինությունների համաշխարհային շուկայում ամերիկյան ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ