News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել ակտիվիստ Տիգրան Մազմանյանի նկատմամբ։ Նիստը կայացել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում։

Թեեւ «Ելք» խմբակցության հինգ պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել Մազմանյանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի շենքում կատարվածը միմյայն իր պատասխանատվությունն էր համարել, դատարանը վճռել է կալանավորել Մազմանյանին։

Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով։ Նրան սպառնում է ազատազրկում` երեքից ութ տարի ժամկետով։ Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ապօրինի է որակել այդ որոշումը։

Նույն գործի շրջանակներում ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանին դեռ մեղադրանք չեն  առաջադրել:

Նշենք, որ Տիգրան Մազմանյանը եւ 16-ամյա Էրիկ Խաչատրյանը կասկածվում էին Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել:

Ըստ քրեական գործի նյութերի` 2018թ.-ի ապրիլի 14-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետեւ անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների եւ հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետեւանքով տեւական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ
Partner news