News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի բանակը ձգտում է սահմանափակել զոհերի թիվը, սակայն թույլ չի տա վնաս հասցնել ենթակառուցվածքին կամ պատնեշին, որոնք պաշտպանում են իսրայելցի քաղաքացիական անձանց: Այս մասին նշված է Գազայի հատվածում սահմանին բողոքի ակցիաների ֆոնին բանակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որոշ ժամանակ առաջ իսրայելական օդանավը թռուցիկներ է նետել շրջանում, որտեղ վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ՝ պաղեստինցիներին նախազգուշացնելով զերծ մնալ անվտանգության պատնեշին մոտենալուց, սաբոտաժից եւ ահաբեկչություն իրականացնելուց,- նշել են զինվորականները: - Անկարգությունները քողարկում են ահաբեկչական գործողությունները՝ ուղղված իսրայելական ենթակառուցվածքին եւ զորքին վնաս հասցնելուն: Բանակը ձգտում է սահանափակել զոհերի թիվը, սակայն թույլ չի տա վնաս հասցնել անվտանգության ենթակառուցվածքին կամ պատնեշին, որոնք պաշտպանում են իսրայելցի քաղաքացիական անձանց»:

Իսրայելի սահմանին եւ Գազայի հատվածում զանգվածային ցույցերն ու անկարգությունները սկսվել են մարտի 30-ին, երբ պաղեստինցիները նշում են 6 արաբների հիշատակի նվիրված Հողի օրը, որոնք զոհվել են 1976 թվականին բողոքի ակցիաների ժամանակ ընդդեմ Իսրայելի իշխանությունների կողմից հարյուրավոր հողամասերի օտարմանը: Անկարգությունները շարունակվել են անընդմեջ 3 ուրբաթ, ներառյալ ապրիլի 6-ը եւ 13-ը: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի վերջին Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին ընդհանուր զոհվել է 32 պաղեստինցի, տուժել՝ ավելի քան 3 հազարը:

Բողոքների բարձրակետը պետք է լինի մայիսի 15-ին, երբ պաղեստինցիները Իսրայել պետության ստեղծման տարեդարձի հաջորդ օրը գրիգորյան օրացույցով նշում են Աղետի օրը («Ան-Նաքբա»): Ծրագրված է բազմամիլիոնանոց երթ դեպի Իսրայելի սահմանի բաժանարար կառույց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ