News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի փաստաթղթերը նոր են հրապարակվել եւ ցույց են տալիս, որ Թրամփի նախընտրական շտաբի եւ ռուսական իշխանությունների միջեւ ոչ մի դավադրություն չի եղել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ջեյմս Կոմիի փաստաթղթերը նոր են հրապարակվել եւ հստակորեն ցույց են տալիս, որ Թրամփի նախընտրական շտաբի եւ ռուսական իշխանությունների միջեւ ոչ մի դավադրություն չի եղել։ Նա նաեւ բացահայտել է գաղտնի տեղեկություն։ Կախարդների որսը շարունակվո՞ւմ է»,–գրել է Թրամփը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը համաձայնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  հետախուզության հարցով հատուկ կոմիտեի անդամներին փոխանցել Հետախուզությունների դաշնային բյուրոյի չխմբագրված փաստաթղթերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ