News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի հետ քննարկել է  մտահոգություն հարուցող  մի շարք աշխարհաքաղաքական ու տնտեսական հարցեր: Այս մասին Վաշինգթոնում կայացած հանդիպման արդյունքներով հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փոխնախագահ Մայքլ Փենսն այսօր հանդիպել է Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու համար երկու երկրների հաստատուն գործընկերությունը, մեր տրանսատլանտյան հարաբերությունները եւ ՆԱՏՕ-ի դաշինքը»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել է մամուլի ծառայությունը, հանդիպումն անցել է ապրիլի 27-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վաշինգթոն այցի նախապատրաստման շրջանակում: «Նրանք քննարկել են մի շարք տնտեսական հարցեր, ինչպես նաեւ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներ,- նշված է հայտարարության մեջ: - Նրանք համաձայնվել են շփումները շարունակել, որպեսզի համատեղ դիմակայեն աշխարհաքաղաքական եւ տնտեսական մարտահրավերներին»:

Շոլցը, հինգշաբթի ելույթ ունենալով Վաշինգթոնում տեղակայված Մարշալի գերմանական հիմնադրամում, հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ կապերը խորացնել եւ ամրապնդել: «Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ընդունի, որ իրենց շահերից է բխում հզոր եւ ինտեգրված Եվրամիությունը»,- հավելել է նա:

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մերկելի առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը կլինի ԱՄՆ սահմանած ալյումինի եւ պողպատի ներմուծման մաքսատուրքը: «Պրոտեկցիոնիզմը երբեք ոչ մի կողմին օգուտ չի տվել»,- նշել է գերմանացի նախարարը՝ շեշտելով, որ Բեռլինը հավատարիմ կմնա «իրատեսական բյուջետային քաղաքականությանը»:

Մերկելը Թրամփին կհանդիպի ԱՄՆ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցից հետո, որը տեղի կունենա ապրիլի 23-25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ