News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բեռլինում քաղաքի մի մասը տարհանվում է, որպեսզի փորձագետները կարողանան չեզոքացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Ավիառումբի հայտնաբերման վայրից 800 մ հեռավորության վրա գտնվող շենքերի բնակիչների տարհանումը սկսվել է ուրբաթ օրը: Ըստ մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցչի՝ իրենց տները եւ բնակարանները ստիպված կլինեն լքել ընդհանուր առմամբ 10 հազար մարդ:

500 կգ կշռող ռումբը հայտնաբերվել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի հարեւանությամբ շինարարության ընթացքում: Ռումբի չեզոքացման օպերացիայի պատճառով 10:00-ից գնացքները կդադարեն կանգ առնել գլխավոր կայարանում, իսկ ժամը 11:30-ից գնացքների երթեւեկությունը կայարանով ամբողջությամբ կդադարեցվի. գնացքները կշարժվեն շրջանցելով այն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ