Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին, Mercedes բեռնատար մակնիշի 704 AA 77 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, բաեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն բեռնատարը բարձված է եղել հողով, որն ամբողջությամբ թափվել է: