News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Տեւական ժամանակ ՀՀ ոստիկանությունը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, հանդուրժողականություն է ցուցաբերում մայրաքաղաքում իրականացվող անօրինական հավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

«Այդուհանդերձ, անտեսելով դեռեւս ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից կայացված՝ Երեւան քաղաքի կենտրոնում կազմակերպվող ապօրինի հավաքները դադարեցնելու մասին որոշումը, ինչպես նաեւ հաջորդող օրերին զգոնության եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մնալու վերաբերյալ բազմաթիվ կոչերը՝ հավաքների կազմակերպիչները շարունակում են իրենց հայտարարություններով եւ գործողություններով սրել իրավիճակը:

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի, որոնք միտված են հավաքի մասնակիցների եւ ոստիկանության ծառայողների միջեւ բախումների հրահրմանը: Նրանց կողմից հնչեցված կոչերն ու կատարված «անակնկալ» գործողությունների դիմելու որոշումներն արդեն իսկ բազմիցս հանգեցրել են զանգվածային անկարգությունների, լրջորեն խոչընդոտել այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը, վտանգի տակ դրել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը՝ հանգեցնելով անձանց հիմնական իրավունքների եւ հանրային շահերի անհամաչափ սահմանափակման:

Ընդ որում, բոլորի համար ակնհայտ են կազմակերպիչների քողարկված կոչերը կամ քայլերը, առանձին դեպքերում ընդհատակից գործելը, եւ այդ պարզունակ տակտիկական մանեւրումները կազմակերպիչներին չեն ազատում պատասխանատվությունից:

Վերոգրյալից ելնելով՝ եւս մեկ անգամ զգուշացնում ենք, որ նշվածը իրավունք է վերապահում ՀՀ ոստիկանութանը ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով, ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ, ցրելու հավաքը, որոնց բոլոր հետեւանքների լիարժեք պատասխանատվությունը կրելու են կազմակերպիչները:

Խաղաղ հավաքների սկզբունքին հավատարիմ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, զերծ մնալ հակաիրավական գործողություններից, իսկ այն անձանց, որոնց անչափահաս զավակները մասկանցում են ապօրինի հավաքներին, միջոցներ ձեռնարկել վերջիններիս հեռացնելու հավաքներից՝ անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով:

Լրագրողներին կրկին անգամ հորդորում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց մասնագիտական գործունեոթյունն իրականացնել հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա»,- նշել են հայտարարության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ընտրություն կեղծող իշխանությունը ներառական տնտեսական աճ ապահովելու խնդիր չի դրել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային խնդիրը ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի շարունակական ձեւախեղումն է...
Partner news