News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է եւս մեկ անձ:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների եւ մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել եւ փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Ըստ քրեական գործի նյութերի` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվորեն մասնակցել է նաեւ Հ. Մ.-ն, ով քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ միասին քանդելով հասարակական կարգի պահպանության նպատակով տեղադրված մետաղյա արգելապատնեշը` դրա գործադրմամբ բռնություն է կիրառել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա` խախտելով հասարակական կարգն ու վտանգելով հասարակության անվտանգությունը:

Հ. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական եւ քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած եւ հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ