Audi-ն ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերի` e-tron-ի մանրամասները: Ավտոմեքենայի նախնական տարբերակը արտադրողը ցուցադրել էր Ժնեւի վերջին ավտոսրահում, հաղորդում է Motor-ը:
Audi-ի էլեկտրական մեքենան հագեցած կլինի լիթիում-իոնային ակումուլյատորներով՝ 95 կվտ-ժամ հզորությամբ եւ կարող է լիցքավորվել 150 կՎտ լիցքավորող կայաններում, որոնք այժմ գրեթե գոյություն չունեն: Նրանք 30 րոպեի ընթացքում թույլ կտան լիովին «վերալիցքավորել» մեքենան:
Audi-ն ակնկալում է, որ մինչեւ 2020 թվականը Եվրոպայի հիմնական մայրուղիներում մոտ 400 նման արագ լիցքավորող կայաններ կլինեն, որոնցից յուրաքանչյուրը կտեղադրվի միմյանցից 120 կմ հեռավորության վրա: