News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը հավանություն է տալիս Փհենյանի գործողություններին, որը երկխոսության եւ բանակցությունների միջոցով նպաստում է բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունների վերացմանը։ Այս մասին ասված է շաբաթ օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ՝ կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարության հետ հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հյուսիսային Կորեայի այսպիսի որոշումը քայլ առ քայլ կբարելավի իրավիճակը Կորեական թերակղզում»,-հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։

Դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունը հաջողությամբ կզարգանա, կբարձրանա Հյուսիսային Կորեայի բնակչության բարեկեցությունը։

Լու Կանը հույս է հայտնել նաեւ, որ նկատվող դրական միտումը կշարունակվի նաեւ ապագայում․ «Չինաստանը մտադիր է նախկինի պես սկտիվ դիրք զբաղեցնել այս հարցում»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ամփոփման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները եւ միանում է միջուկային զինաթափման համաշխարհային գործընթացին սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարությանը համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ