News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինի Շոուդու օդանավակայանում ապրիլի 21-ին 97 ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով՝ անձրեւներով եւ կայծակներով պայմանավորված, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չեղարկված չվերթների մեծ մասը ներքին չվերթներին է վերաբերում։ Առ այսօր ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթների գրաֆիկի վրա եղանակային պայմանները չեն ազդել։

Նախնական գրաֆիկի համաձայն՝ ապրիլի 21-ին Պեկինի օդանավակայանը պետք է սպասարկեր 1724 չվերթ, որից կեսը ժամանելու էր Չինաստանի մայրաքաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ