Ապրիլի 21-ին ժամը 11,30-ի դրությամբ բերման է ենթարկվել 11 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ քիչ առաջ լարված իրավիճակ էր մայրաքաղաքի Նոր Նորքի թաղամասում: Այստեղ ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցուցարարների է բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ցուցարարները մի քանի ուղղություններով երթ են անում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն իրականացվում է Նոր Նորքում: Այժմ ցուցարարները պատգամավորի հետ շրջում են Նոր Նորքի զանգվածներով եւ կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: