Երեւանում ցուցարարները քիչ առաջ փակել են Մաշտոցի պողոտա- Ամիրյան փողոցի խաչմերուկը:
Ցուցարարները կանգնել են մեքենաների դիմաց եւ հորդորում են միանալ իրենց: Բողոքի այս ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:
Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին երթի մի քանի մասնակիցների եւ բացեցին փողոցը։ Երթի մասնակիցները շարունակում են երթը։
Նշենք, որ վաղ առավոտից ցուցարարները մի քանի ուղղություններով երթ են անում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն իրականացվում է Նոր Նորքում: Այժմ ցուցարարները պատգամավորի հետ շրջում են Նոր Նորքի զանգվածներով եւ կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: