News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանդ Առաքելյանի մահվան լուրը։

Ֆերդինանդ Առաքելյանը 1965 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։

Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։

Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։

Գործերից պահվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում եւ այլուր։

Տպել
Ամենաշատ