News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավ-արեւելքում Ֆուչժոուի կենդանաբանական այգու այցելուները գլաքարեր են նետել կենգուրուների վրա, ինչի հետեւանքով նրանցից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է The Straits Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Փետրվարի 28-ին կենգուրուի 12-ամյա էգը ոտքի վնասվածք էր ստացել, երբ նրա վրա սուր քար էին նետել: Նրա վերքը մշակել են եւ ներերակային ներարկումներ են արել, սակայն մի քանի օր անց նա սատկել է: Հետագայում պարզվել է, որ կենդանու երիկամը բացվել է, որից հետո առատ ներքին արյուահոսություն է սկսվել: Մի քանի շաբաթ անց նորից նմանատիպ դեպք է եղել. 5-ամյա արուի վրա քարեր են նետել, նա մի քանի թեթեւ վնասվածք է ստացել:

Չնայած արգելող նշաններին, այցելուները կենդանիների վրա քարեր են նետում նրանց արթնացնեու կամ թռչկոտել ստիպելու համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ