News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, երբ ես խոսել եմ պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ արձանագրել եմ, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության անցնցում փոխանցելու պայմանները, հետեւաբար ձեզ կոչ եմ անում  երկխոսություն տերմինը չօգտագործել»:

Սերժ Սարգսյանը նկատռեց, որ դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին. «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է, ընտրեք»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանն էլ նշեց. «Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինի: Մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել, ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրախպետությունում իրավիճակը: Իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ ինչ-ես 10-15 օր առաջ, իրավիճակը ՀՀ-ում փոխվել է, դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»:

Սերժ Սարգսյանն անմիջապես արձագանքեց. «Ժողովրդի անունից՝ 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու եւ ես այլեւս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»,-ասաց Սարգսյանն ու հեռացավ դահլիճից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակծ տեսաուղերձում հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ:

Ես հարկ եմ համարում նախ տեղյակ պահել, որ այս հանգամանքի բերումով՝ վաղը Էրեբունի համայնքում մեր միջոցառումները տեղի կունենան ոչ թե 11:00-ին, այլ 12:00-12:30-ին, որպեսզի վստահ լինեմ, որ տեղ կհասնեմ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ են զրուցել Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Մանրամասներ է ներկայացրել

Սերժ Սարգսյանը Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պայմանները իշխանությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12
Սակայն մինչև այդ՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, նույն Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին...
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով
Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը...
«Հրապարակ». Կիսանախագահական կառավարում Արցախում
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման...
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը
Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանի գրառումից որոշ ժամանակ անց քաղաքական իշխանությունները նրա քրոջը՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով...
«Հրապարակ». Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում
Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսեւորում... այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորանքն ու...
«Փաստ». Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին
Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից...
Ֆոտոռեպորտաժներ