News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են աշխատանքը շարունակել սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործման դադարեցման նպատակով: Տորոնտոյում ընթացող G7 երկրների նախարարական հանդիպման շրջանակում այս մասին պայմանավորվել են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթին:

Նրա խոսքով՝ դիվանագետները քննարկել են «երկկողմանի, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, ներառյալ Սիրիան, Իրանը եւ Հյուսիսային Կորեան, պետքարտուղարի պաշտոնակատար Սալիվանը եւ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջոնսոնը համաձայնվել են աշխատանքը շարունակել սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործմանը վերջ տալու նպատակով»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Արեւելյան Գուտայում Դումա քաղաքում քիմիական հարձակման մասին տեղեկությունները հրապարակվել էին ապրիլի 7-ին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քիմհարձակման զոհ էր դարձել առնվազն 50 մարդ, եւս մոտ 500-ը տուժել: Ապրիլի 14-ին քիմիական հարձակման իրագործման համար Դամասկոսին ուղղված մեղադրանքները դարձել էին Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու պատճառը: Դրանց, ԱՄՆ-ից բացի, մասնակցել են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ