News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ներքաղաքական գործընթացներին անչափահասների մասնակցությունն անթույլատրելի է։ Այս մասին ապրիլի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ցույցերին ու հավաքներին դպրոցականներին ներգրավելու փորձերը յուրահատուկ կարմիր գիծ է: Պետք է տարբերակել ուսանողներին, չափահաս մարդկանց եւ դպրոցականներին։ Վիգեն Սարգսյանը նշեց այդ փորձերի մի քանի սպառնալիքներ։ Առաջինը եւ առավել ակնհայտը երեխաների զուտ ֆիզիկական անվտանգությունն է։ Այս առումով նախարարը հիշեցրեց, որ ցույցի մասնակիցներն անցնում են երթեւեկելի մասով։ «Ես յուրաքանչյուր վայրկյան մտքում նաեւ աղոթում եմ, որ մեկի նյարդերը տեղի չտա եւ ոտքը արգելակի փոխարեն «գազին» չդնի: Սրա հետ մեկտեղ այն ծնողը, ով իր երեխային բերում է դպրոց, իրավունք ունի դասից հետո նրան վերցնել եւ տանել տուն: Նա բացարձակ պարտավոր չէ քաղաքով ընկնել եւ ման գալ, տեսնել, թե երեխան որտեղ է հայտնվել: Երկրորդ խնդիրը բարոյական մակարդակում է: Այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջեւ, բեմահարթակին եւ շատ ոգեւորությամբ ընդունում այն, որ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել հավաքի ներկա առաջնորդի ու Մոնթե Մելքոնյանի միջեւ: Նա ոչ Մոնթեին գիտի, ոչ էլ առաջնորդին կարող է գնահատել: Կամ երբ նա կոչերով դիմում է ոստիկանին՝ խաղարկելով «ոստիկան», «միլիցա» բառերը»,–համոզմունք հայտնեց Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ դա պատիվ չի բերում. «Երեխաներին այս գործում ներգրավելը կարմիր գիծ է»,-շեշտեց նա:

Միաժամանակ նա նկատեց, որ անհնազանդության ցույցին մասնակցող երիտասարդների զորակոչումը բանակ խնդիր չէ. «Հասարակության հայելին բանակը չէ, այլ դպրոցն ու դարբնոցը»,-ընդգծեց նա։  Նրա խոսքով՝ կարեւոր եզրահանգումներից մեկն այն է, որ մենք բացակայում են այս տարիքի մարդկանց հաղորդակցության դաշտից։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է այդ բացը լրացնի։

Պատասխանելով հարցին, թե թույլ կտար ինքը իր որդուն մասնակցել ցույցի՝ նախարարը բացասական պատասխանելոց. «Ես կարգելեի, որովհետեւ նա անչափահաս է։ Նրա ֆիզիկական անվտանգության համար ես եմ պատասխանատու։ Մինչեւ իմ երեխաների չափահաս դառնալը ես պետք է հոգ տանեմ նրանց անվտանգության եւ կրթության համար»,–հավելեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…