News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիայի դատարանը 2015 թվականին Փարիզի ահաբեկչությունների վերջին ողջ մնացած կազմակերպիչ Սալահ Աբդեսլամին դատապարտել է 20 տարվա բանտարկության ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու եւ ոստիկանության աշխատակիցների կյանքի դեմ ոտնձգության համար: Այս մասին նշված է երկուշաբթի հրապարակված Բրյուսելի դատարանի վճռում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը ամբաստանյալ Սալահ Աբդեսլամին եւ նրա հանցակից Սուֆյան Այրիին մեղավոր է ճանաչել  ոստիկանության աշխատակիցներին զինված դիմադրություն ցույց տալու եւ ոստիկանության աշխատակիցների կյանքի դեմ ոտնձգություն կատարելու մեջ՝ մեղքը ծանրացնող հանգամանքների առկայությամբ: Դատարանն ամբաստանյալին դատապարտել է 20 տարվա ազատազրկման»,- նշված է դատավճռում:

Ինքը Աբդեսլամը դատական նիստին ներկա չէր, քանի որ հրաժարվել էր Բելգիայում ընթացող դատավարությանն անձամբ մասնակցելուց: Ահաբեկիչն այժմ գտնվում է Ֆրանիսայի բանտում, որտեղ սպասում է Փարիզի ահաբեկչություններին մասնակցելու հիմնական մեղադրանքով դատավարությանը: Դատարանի դահլիճում ներկա էր նրա բելգիացի փաստաբան Սվեն Մարին:

Փարիզում եւ նրա արվարձանում ահաբեկչություններն իրականացվել են 2015 թվականի նոյեմբերի 13-ին: Գրոհայինները գրեթե միաժամանակ մի քանի հարձակում են իրագործել՝ Սեն Դենիում պայթյուններ Stade de France մարզադաշտի մոտ, մի քանի ռեստորանների հաճախորդների գնդակահարություն, ինչպես նաեւ սպանդ Le Bataclan համերգային դահլիճում, որտեղ մոտ 100 մարդ էր պատանդ վերցվել: Այդ ժամանակ ընդհանուր 130 մարդ էր զոհվել, ավելի քան 350-ը՝ վիրավորվել:

Աբդեսլամը 7 ահաբեկիչներից մեկն էր, սակայն նրա մահապարտի գոտին չէր գործել, կամ հենց ինքը վերջին պահին պայթուցիկ սարքը չէր գործարկել: Ահաբեկչություններն իրագործելու պահից մինչեւ հաջորդ տարի կալանավորվելը գրոհայինը թաքնվել է Բրյուսելում միգրացիոն համայնքի իր ընկերների մոտ:

2016 թվականի մարտին ոստիկանությունը Բելգիայի մայրաքաղաքում նրա կացարանը հայտնաբերել է: Բնակարանի գրոհի ժամանակ իրավապահներին զինված դիմադրություն է ցույց տրվել՝ այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորման 3 անդամ ինքնաձիգներից հրաձգություն են սկսել: Նրանցից մեկին հաջողվել է վնասազերծել, սակայն երկուսին, այդ թվում՝ Աբդեսլամին եւ նրա համախոհին հաջողվել է փախուստի դիմել: 3 օր հետո ոստիկանությունը կրկին գտել եւ կարողացել է Աբդեսլամին բռնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ