News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սխալ է համարում որոշ մշակութային գործիչների կողմից այս կամ այն կողմն անցնելու պահվածքը:

Ապրիլի 23-ին, պատասխանելով որոշ մշակութային գործիչների կողմից պետական պարգեւները վերադարձնելու վերաբերյալ հարցին՝  նախարարը նշել է. «Ես հարգում եմ նրանց, սակայն նրանց գործողությունները չեն համընկնում նրանց խոսքերի հետ: Եթե նրանք հաշտեցում են ցանկանում, ապա այս կամ այն կողմն անցնելը դրան չի նպաստում»:

Նրա խոսքով՝  մի մասի համար դա գովազդի հնարավորություն է, մյուս մասի համար՝ հեռացող գնացքին չհասնելու վախ, երրորդների համար՝ անհասկանալի իրավիճակում ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու ցանկություն. «Ես գիտեմ, որ նրանք, ովքեր վերադարձնում են պարգեւները, մինչ այդ ջանքեր են գործադրել դրանք ստանալու համար: Պետք չէ կրակի վրա բենզին լցնել: Ժողովրդի հետ կարելի է լինել տարբեր ձեւերով»:

Խոսելով «Լույս» հիմնադրամի շրջանավարտների քննադատական հայտարարության մասին՝ Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ հիմնադրամը ձեւավորվել է ոչ բյուջետային միջոցների հաշվին, եւ երկրի 570 երիտասարդ քաղաքացիներին արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում ուսանելու հնարավորություն է ընձեռել: «Եվ նրանցից 60-ը հնարավոր են համարել ինչ-որ բան սովորեցնել (վարչապետին՝ խմբ.): Դա այդքան էլ  գեղեցիկ չէր: Ստանալով նման կրթություն՝ նրանք քիչ բան են անում երկրի համար»,- նկատել է նախարարը` հավելելով, որ «Սասնա ծռերի» իրադարձությունների ժամանակ նա հանդիպել է այդ երիտասարդների հետ եւ չի հասկացել, թե ինչ են նրանք ուզում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ