News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրերով են խոսում։ Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր խոսակցությունը ստացվեց, եւ հույս ունեմ, որ կշարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա արդյունքում այս տեսակ ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին»,- ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրերով են խոսում։ «Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն` հանուն այս երկրի ու ժողովրդի: Պետք է կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք: Կարեւոր է այսօր եւ այս պահին, որ փողոցը շատ ավելի զգույշ լինի, ժողովրդային շարժումը շատ ավելի զգույշ լինի, սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանի, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ լուծում գտնվի: Մենք ամեն ինչ անում ենք, եւ այսպես ճիգ ու ջանքի մեջ ո'չ անհատական ու ո'չ էլ կուսակցական շահն է, որ խնդիր է:

Երկիրն ու մեր ժողովուրդն է, որ հիմնական արժեք է, մենք դրան ենք հավատում, եւ դա է, որ պետք է համոզում դարձնենք բոլորին, որ հանուն երկրի եւ ժողովրդի բոլորը պարտավոր են զիջել։ Ինչ-որ բանից պետք է զիջեն, որպեսզի ելք գտնվի»,- նշել է Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ