News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախընտրական արշավը շամանի ծեսով է սկսել: Լուսանկարները հրապարակվել են պետության ղեկավարի Twitter-ի էջում: Լրագրող Թերեզա Մանիլյայի կատարած լուսանկարներում պատկերված են Մադուրոն, նրա կինը, շամանը եւ տեղական ցեղերի մի խումբ երեխաներ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների խորհուրդը Մադուրոյին ոչ է արել հրաժարվել ընտրությունների անցկացումից եւ կենտրոնանալ հիպերինֆլյացիայի դեմ պայքարի վրա: Ուղերձից քաղցածքներ է հրապարակել Latin America Herald Tribune-ը: Հոգեւորականները պնդում են, որ երկրի հումանիտար խնդիրների լույսի ներքո մայիսի 20-ին նշանակված քվեարկությունը լեգիտիմ չի լինի, քանի որ անհնար է ազատ եւ թափանցիկ ընտրական գործընթացի ապահովումը:

Ավելի վաղ ընտրությունները չճանաչելու մասին էին հայտարարել Արգենտինան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Մադուրոյի խոսքով՝ իրեն հայտնի է երկրում նախագահական ընտրությունները տապալելու միջազգային դավադրության մասին եւ ինքը գիտի ինչպես ձախողի այդ ծրագիրը:

Վենեսուելայում ընտրությունները նախապես նշանակված էին ապրիլի 22-ին, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց առանց պատճառաբանություններ ներկայացնելու: Մադուրոյից բացի, դրանց կմասնացեն 5 թեկնածուներ, սակայն վերլուծաբանները գործող նախագահին միակ իրական մրցակից են համարում «Առաջադեմ ավանգարդ» կուսակցության առաջնորդ Անրի Ֆալկոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ