News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նորարարական արագընթաց Hyperloop տրանսպորտը չպետք է  պարզապես տեղափոխի ուղեւորներին մի կետից մյուսը. ուղեւորությունները պետք է հնարավորինս հարմարավետ լինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Hyperloop Transportation Technologies-ի (HTT) գլխավոր տնօրեն Դիրկ Ալբորնը:

Այսօր ճանապարհորդությունները եւ ուղեւորությունները շատ մարդկանց մոտ զուգորդվում են սթրեսի, բացասական զգոցղությունների եւ հոգնածության հետ: Սակայն Hyperloop կապսուլայում մարդիկ պետք է իրենց հարմարավետ զգան եւ հարկավոր է մտածել այդ հարմարավետությունն ապահովող միջոցների մասին, որպեսզի մարդիկ կարողանան վայելել ուղեւորության ժամանակ անցկացված ժամանակը, ընդգծել է գլխավոր տնօրենը: Պետք է նաեւ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան օգտակար անցկացնել իրենց ժամանակը:

Այսօր հասանելի տեխնոլոգիաները կարելի է օգտագործել ուղեւորությունների ժամանակցույցի օպտիմալացման համար՝ զբաղված մարդկանց ժամանակը տնտեսելու համար. նրանք կկարողանան հստակ իմանալ, երբ է կապսուլան ժամանելու եւ նրանք չեն կորցի իրենց ժամանակը:

Գլխավոր տնօրենի խոսքով՝ տարբեր ընկերությունները նույնպես կկարողանան առաջարկել իրենց ծառայությունները Hyperloop-ի ուղեւորներին, ինչը կնպաստի իրենց բիզնեսի զարգացմանը:

 «Ընկերությունները հսկայական գումարներ են ծախսում մարքեթինգի համար՝ մարդկանց որոշակի տեղեր ներգրավելու նպատակով: Ուղեւորության ժամանակ մարդիկ արդեն ինչ-որ մի վայրում կլինեն եւ այնտեղ 20, 30, 50 րոպե կանցկացնեն, երբեմն նույնիսկ 14 ժամ եւ դա բիզնեսի համար մեծ հնարավոորւթյուններ է բացում», - նշել է Դիրք Ալբորնը:

Hyperloop Transportation Technologies ընկերությունը գլխավոր տնօրենի խոսքով այժմ ակտիվորեն աշխատում է արագընթաց Hyperloop տրանսպորտի գաղափարը կյանքի կոչելու համար: Ներկա պահին խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի հետ բանակցություններ են անցկացվում, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում նոր տրանսպորտի տեսակի գործունեության օրենսդրական կարգավորման համար:

Դիրք Ալբորնը նաեւ հիշեցրել է, որ վերջերս Բրազիլիայում բացել են առաջին գլոբալ նորարարական XO Square բեռնափոխադրման կենտրոնը: Իսկ ուղեւորատար բեռնափոխադրման առաջին կոմերցիոն սարքը, ինչպես նաեւ  նորարարական եւ զբոսաշրջային կենտրոնները Hyperloop Transportation Technologies-ը մտադիր է մոտ ապագայում կառուցել Աբու Դաբիի եւ Դուբայի սահմանին:

Հիշեցնենք, որ Hyperloop-ի գաղափարը պատկանում է SpaceX եւ Tesla Motors ընկերությունների հիմնադիր, գործարար եւ ներդրող Իլոն Մասկին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Hyperloop-ը: Ուղեւորներով կամ բեռներով կապսուլաները երկրի մակերեւույթի վերեւում շարժվում են հատուկ խողովակներում՝ չափազանց նոսրացված օդի պայմաններում եւ ընդհուպ մինչեւ 1220 կմ/ժամ արագությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ