News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի առաջիկա գագաթաժողովներում հաջողությունից է կախված է Տոկիոյի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ զրույցում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպումների հաջողությունը կարող է հանգեցնել ինչպես Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հարցի լուծմանը, այնպես էլ օգնել ԿԺԴՀ-ի կողմից առեւանգված ճապոնացիների խնդրի լուծմանը: Աբեն նշել է, որ այդ դեպքում Տոկիոյի եւ Փհենյանի համար հնարավորություն կստեղծվի անցյալը հաղթահարելու եւ հարաբերությունները կարգավորելու համար:

Նա նաեւ խնդրել է Հարավային Կոերայի նախագահին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ քննարկել ճապոնացիների առեւանգման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news