News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը կոչ են արել Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել: Այս հայտարարությունն արվել է երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո, հաղորդում է AFP-ն: Մինչ բանակցությունների մեկնարկը, Թրամփը Իրանի միջուկային համաձայնագիրը անվանել է «խելահեղ եւ ծիծաղելի»:

Ըստ Մակրոնի՝ «այս հարցի վերաբերյալ շատ անկեղծ քննարկումներ» տեղի ունեցան: «Ուստի, մենք ցանկանում ենք Իրանի հետ նոր գործարք մշակել»:

Թրամփի խոսքով՝ ներկայիս համաձայնագիրը «փտած հիմքեր ունի»:

 «Սա վատ գործարք է, այն դատապարտված է ձախողման», - ասել է նա:

 «Մենք կտեսնենք, թե ինչ կլինի մայիսի 12-ին».

Մայիսի 12-ը վերջին օրն է, որը Թրամփը սահմանել էր եվրոպական դաշնակիցների համար համաձայնագրի «ուղղման» նպատակով: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն կարող է այդ օրը հայտարարել գործարքից դուրս գալու մասին:

Մակրոնի խոսքով՝ նոր համաձայնագիրը պետք է 3 լրացուցիչ տարր պարունակի՝ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, դրա ազդեցությունը Մերձավոր Արեւելքի վրա եւ այն, ինչ կարող է տեղի ունենալ 2025-ից հետո, երբ նոր համաձայնագրի համապատասխան Իրանը կկարողանա աստիճանաբար գործարկել իր միջուկային ծրագրի մի մասը:

Մեկնաբանելով միջուկային ծրագրի վերագործարկման մասին Իրանի հայտարարությունները՝ Թրամփն ասել է.

 «Նրանք ոչինչ չեն վերագործարկելու, եթե անեն, մեծ խնդիրներ կունենան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ