News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գենադի Գագուլիան նշանակվել է Աբխազիայի նոր վարչապետի պաշտոնում: Այս մասին նշված է Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է Sputnik-Աբխազիան:

«Ազատել Բեսլան Բարիցին Աբխազիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Գենադի Գագուլիա Լեոնիդովիչին նշանակել Աբխազիայի նոր վարչապետի պաշտոնում», — հրաման է ստորագրել երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան:

Գենադի Գագուլիան ծնվել է 1948 թվականի հունվարի 4-ին, Լիխնի գյուղում: 1995-1997 եւ 2002-2003 թվականներին եղել է Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ:

2003-2004 թվականներին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ