News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Գ.-ն (ծնված 1959 թ.) «Mersedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Ա.-ին եւ Ա.-ին (ազգանունը չի հաջողվել պարզել), այնուհետեւ բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին: Վրաերթի հետեւանքով Գ. Ա.-ն մահացել է տեղում, իսկ Ա.-ն՝ «Էրեբունի» հիվանդանոց հոսպիտալացման ճանապարհին:

Ավտոմեքենայի ուղեւորները՝ Մ. Ե.-ն (ծնված 1966 թ.), Ս. Ս.-ն (ծնված 1977 թ.) եւ Ա. Ղ.-ն (ծնված 1965թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ օգնել են Գ. Ա.-ի դին տեղափոխել դի տեղափոխող ավտոմեքենա:

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ վարորդը՝ Մ. Գ.-ն վնասվածքներով դիմել է ԲԿ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ