News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հազարավոր ամերիկահայեր ողողել են Լոս Անջելեսի փողոցները հիշատակելու 1,5 միլիոն կոտորված հայերի հիշատակը։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ անդրադառնալով Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված «Արդարության երթ»-ին։ Պարբերականն ընդգծում է, որ երթին նախորդել էր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը երկրում 10 օր շարունակվող հակակառավարական ցույցերից հետո։

Լոս Անջելեսում երթի մասնակիցները պահանջում են, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականին 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Ավելի քան 40.000 ցուցարները կրել են Հայաստանի դրոշները, ինչպես նաեւ Թուրքիային դատապարտող պաստառներ:

Ցուցարարներին է միացել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որը 20-րդ դարի սկզբի սոսկալի իրադարձություններն անվանել է մարդկային ողբերգություն։ «Լինելով մարդկային ընտանիքի մաս՝ մենք պետք է ընդունենք մեր ողբերգությունը եւ բոլորս պիտի կրկնենք՝ այլեւս երբեք»,-ասել է նա։

Քաղաքի դատախազ Մայք Ֆեյերն էլ, իր հերթին, նշել է․«Այսօր Լոս Անջելեսում մենք բոլորս հայ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ