News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Եթե ժողովրդի ընտրյալը ինքն է, ինքը կգնա ընտրությունների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե մինչեւ արտահերթ ընտրությունները իշխող մեծամասնությունը ԱԺ-ում պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին:

«Սահմանադրությունն այսօր չի արգելում ԱԺ-ում իրենց խմբակցությունը ներկայացնի վարչապետի իր թեկնածուին եւ եթե հաղթեն, թող լինի: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս կամ այն հատվածի ընտրյալն եմ»:

Ճշտող հարցին, որ բացառո՞ւմ է այդպիսի հնարավորությունը, նա արձագանքեց. «Ես բացառում եմ, որովհետեւ ժողովրդի ընտրյալը այդպես չի ընտրվում, ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, դա իմ կամքը չի»:

Ինչ վերաբերում է Փաշինյանը պնդմանը, որ նախ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, փոխվի ընտրությունների մասին օրենքը, նոր պետք է լինեն արտահերթ ընտրությունները, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Դա սուբյեկտիվ ցանկություն է մի քաղաքական ուժի: Մենք 2017-ին ունեցել ենք ընտրություններ: մենք ուզում ենք հաջորդը անել, որ ավելի լավ լինի: Մենք վստահ չենք, որ ամեն մի հաջորդ ընտրություն իդեալական է, որովհետեւ ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական ուժերի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները: Այդ իսկ պատճառով ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի՝ ընտրություններ»:

Կարեն Կարապետյանը նշեց, որ բոլոր հուզող հարցերը պետք է նստել քննարկել, դրա համար էլ հարթակ են ստեղծում. «Մենք մշակել ենք սահմանադրություն, օրենքներ, այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ ազդակներ ենք ուղարկում, որ կարող ենք սուբյեկտիվ ձեւով մեկնաբանել, թե ով է ժողովրդի ընտրյալը»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ