News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում տարածած ուղերձում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պլանավորված էր, որ վաղը պետք է շարունակվեին ՀՀԿ-ի հետ իրենց բանակցությունները։ «Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կատարվել է միայն առաջին կետը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եւ մենք չենք կարող ընդունելի լինել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի»,- նշել է պատգամավորը։

Նա նկատել է, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել իրենց օրակարգը, կարող են զանգահարել իրեն։ «Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եւս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար»,- ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ