News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերանայումը հավասարազոր է Պանդորայի արկղը բացելուն: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով  Mehr գործակալությունը:

«Գործարքն իենից պայմանավորվածությունների մի ամբողջ փաթեթ է ներկայացնում: Չի կարելի ընտրել մի քանի բաղադրիչ եւ խնդրել կատարելագործել դրանք: Եթե իսկզբանե հնարավոր լիներ կատարելագործել համաձայնագիրը, դա կարվեր»,- ասել է Զարիֆը: Նրա կարծիքով՝ Եվրոպան ցույց տվեց, որ «պատրաստ չէ վերանայել գործարքը, եւ դա շատ խելամիտ է, քանի որ պայմանավորվածությունների խախտումը հավասարազոր կլինի Պանդորայի արկղը բացելուն, որը մենք երբեք չենք կարողանա փակել»:

Զարիֆը նշել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը համաձայնագրերի պահպանման հարցում կհանգեցնի նրան, որ ապագայում «ոչ ոք չի համաձայնի փոխզիջման գնալ ԱՄՆ-ի հետ»: «Նրանք դա չեն անի, որովհետեւ մի օր Միացյալ Նահանգները կգան եւ կասեն.«Մենք ցանկանում հետ վերցնել այն ամենը, ինչ տվել ենք ձեզ», - ավելացրել է Իրանի արտգործնախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ