News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Sotheby's աճուրդի տունը  վաճառքի է հանում իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի  «Մերկ պառկածը»  նկարը, որը ստեղծվել է 1917-ին: Նկարն արդեն ռեկորդ է սահմանել. աճուրդի մեկնարկի գինը 150 մլն դոլար է, հաղորևդում է CNN-ը:

Մոդիլյանիի աշխատանքը Impressionist & Modern Art Evening Sale աճուրդի գլխավոր վաճառվող նկարն է: Աճուրդը տեղի կունենա մայիսի 14-ին:

Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ «Մերկ պառկածը»  նկարը գնվել է ներկա սեփականատիրոջ կողմից 2013-ի աճուրդում 26.9 մլն դոլարով:

2015-ին եւս մեկ նկար մերկ պառկած կնոջ պատկերմամբ, աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով, որն այդ ժամանակ արվեստի ստեղծագործության համար վճարած մեծությամբ երկրոդ գումարն էր:

«Այս նկարը վերաիմաստավորում է մերկությունը ժամանակակից դարաշրջանում: Մոդիլյանին պատկերում էր ինքնավստահ եւ իրենց սեքսուալությամբ ինքնաբավ մոդելների: «Մերկ պառկածը» շատ զգայական կտավ է, որտեղ բնորդուհին ուղիղ նայում է դիտողի աչքերին՝ հմայելով նրան»,- մեկնաբանել է Sotheby's-ի իմպրեսիոնիզմի եւ ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սայմոն Շոուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ