News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայում անցկացվում է դպրոցական պարապմունքներին հիվանդ երեխաների վիրտուալ ներկայությունն ապահովող ռոբոտների կիրառման աշխարհում առաջին լայնածավալ փորձարկումը, փոխանցում է AFP գործակալությունը։

Հեռակառավարվող ռոբոտը տեղաշարժվում է անիվային բազայի միջոցով, որին ամրակցված են նաեւ տեսախցիկ, միկրոֆոն, դինամիկ եւ էկրան։ Այս տեխնոլոգիայի միջոցով երեխաները կարող են ներկա գտնվել դասին, ինչպես նաեւ ընդմիջումների ժամանակ շփվել հասակակիցների հետ։

Ամերիկյան Suitable Technologies ընկերության ռոբոտից առաջիններից մեկը օգտվել է Ալիսիա անունով աղջիկը։ Ֆրանսուհին ծանր հիվանդության պատճառով հիվանդանոցի պալատում է ստիպված մնալ, սակայն ռոբոտի օգնությամբ ոչ միայն դպրոց է հաճախում, այլ նաեւ տեսակցում է ընտանիքի հետ։

Առաջին փուլում իշխանությունները միջոցներ են հատկացրել 60 ռոբոտ գնելու համար, որը հետագայում կավելացվի մինչեւ 100 ռոբոտ։ Նշվում է, որ առանց հարկերի մեկ ռոբոտի գինը կազմում է 6 հազար եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ