News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի ձգտում նոր բանակցություններ սկսել Իրանի միջուկային համաձայնագրի հարցով։ Այս մասին հայտարարել է Չտարածման հարցով ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ֆորդը, փոխանցում է Reuters-ը։  

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հույս ունի պահպանել համաձայնագիրը եւ թերություններն ուղղել լրացուցիչ համաձայնագրի միջոցով։

Հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հաջողվել է փրկել համաձայնագիրը, Ֆորդը հույս է հայտնել, որ համաձայնագիրը փրկվել է նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մարտահրավերների համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ