News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Շաբաթվա սկզբին Պոմպեոյի թեկնածությանը, որն այժմ ԿՀՎ ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում եւ նախագահ Թրամփի կողմից առաջադրվել էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում, աջակցել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Նրա թեկնածությունը հաստատվել է այն հանգամանքի շնորհիվ, որ հանրապետական սենատոր Ռենդ Պոլը, որը նախկինում հանդես էր գալիս Մայք Պոմպեոյի թեկնածության դեմ, փոխել է իր տեսակետը եւ աջակցել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ