News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անընդունելի պայմաններ է ներկայացրել պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերից ԵՄ երկրներին ազատելու համար: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին Եվրախորհրդի փաստաթղթին, թերթը գրում է, որ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը առեւտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմին խնդրել է մայիսի 1-ին երկկողմ առեւտրի բանակցությունների հիմնական կետերի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ սակագներից ազատելու ժամկետը երկարացնելու համար:

Հրատարակությունը գրում է, որ ԵՀ-ն ինչպես եւ նախկինում լավատեսորեն է տրամադրված, որ ազատման ժամկետը երկարացվելու է՝ հաշվի առնելով Մալմաստրոմի եւ Ռոսի առաջիկա զրույցը: Հաղորդվում է,  որ վերջին զանգի ընթացքում Ռոսը պահանջել էր, որ ԵՄ-ն կամավոր կերպով սահմանափակի ԱՄՆ-ում պողպատի եւ ալյումինի արտահանումը 2016-2017 թվականների միջին մակարդակից մինչեւ 90 տոկոս, ինչը, ըստ նրա, կազմել է 16.3 տոկոս:

Թերթը պնդում է, որ ԵՀ-ն պահանջները անընդունելի է համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news