News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին առաջարկել է միավորել երկու երկրների երկաթուղիները։ Այս մասին ապրիլի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի ավագ մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Նախագահ Մունը նշել է, որ դա նշանակալի ներդրում կլինի երկու երկրների տնտեսական համագործության գործում»,–ասել է նա։

Միջկորեական երկաթուղիների միավորման նախագիծը երկու երկրների նախագահները քննարկել էին ավելի վաղ, բայց այն կյանքի չէր կոչվել։ Այն նաեւ նախատեսում է հետագայում ռուսական  Տրանսսիբի հետ միավորում, որը թույլ կտա Կորեական թերակղզուց բեռներն ավելի արագ Եվրոպա հասցնել։

Կորեական երկու պետությունները նախատեսում են քննարկել Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունների բարելավումը, խաղաղությունն ու միավորման հեռանկարները։

Բանակցությունների առավոտյան ռաունդի ժամանակ Կիմ Չեն Ընը Կորեայի Հանրապետության նախագահին առաջարկել է ավելի հաճախ հանդիպումներ անցկացնել։

Բացի այդ, Սեուլը հաղորդել է Կիմ Չեն Ընի՝ Կորեական թերակղզում առճակատման պատմությանը վերջ դնելու կոչի մասին։

Մուն Չժե Ինն, իր հերթին, իր հյուսիսկորեական գործընկերոջը պատմել է կորեացիների համար սուրբ լեռ Պեկտուսանում լինելու ցանկության մասին։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհանմունջոմ սահմանապահ կետում սկսել են ավելի քան 10 տարում առաջին բանակցությունները:

Ապրիլի 27-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փհանմունջոմ սահմանապահ կետում հատել է սահմանը՝ դառնալով հյուսիսկորեացի առաջին առաջնորդը, որն այցելել է Հարավային Կորեա:

Տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի բանակցությունների առաջին ռաունդը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ