News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները լուրջ չեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ է օրենքին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի Հայաստանում բնակվելու ցենզը՝ Փաշինյանը նշեց, որ տվյալներին չի տիրապետում եւ այդ հարցով պետք է զբաղվեն հասարակական կազմակերպությունները։ Սակայն, Փաշինյանի խոսքով, ընդհանուր առմամբ, դա ոչինչ չի փոխում։

Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն չզիջի դիրքերը, ճգնաժամն ավելի կխորանա. «Մենք թույլ չենք տա խլել ժողովրդի հաղթանակը»,–հավաստիացրեց Փաշինյանը։

Մեկնաբանելով նախօրեին հանրահավաքում արված հայտարարությունն այն մասին, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանն ընդհանրապես վարչապետ չի ունենա, Փաշինյանը նշեց, որ նկատի է ունեցել, որ կամ քաղաքական ճգնաժամը կլուծվի, կամ կխորանա. «Հարցն այն չէ, թե ով կլինի վարչապետ, այլ այն, որ ճգնաժամը կարգավորվի։ Համոզված ենք, որ քաղաքացիների զարթոնք է եղել, եւ մենք կդավաճանենք շարժմանը, եթե ամեն հնարավորություն չօգտագործենք այդ հաղթանակի արդյունքները դե յուրե ամրագրելու համար»,–հավելեց նա։

Ժողովրդի ընտրյալների հետ ընտրողների կապի համար Փաշինյանն առաջարկել է հրապարակել պատգամավորների բջջային հեռախոսահամարներն ու նրանց բնակության հասցեները։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ