News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը վերստին ընդգծում է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով եւ արագորեն հարթելու հրամայականը՝ շեշտելով՝ դրան պետք է մասնակցեն ներքաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ կողմերը: Այդ մասին այսօր «Ազատություն»  ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:

«Ազատության»՝ Բրյուսելում աշխատող թղթակիցը նշել է․ - «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը այսօր կրկին մերժել է ընդդիմության առաջնորդի հետ հանդիպել, ո՞րն է Բրյուսլեի արձագանքը», ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակն պատասխանել է․ - «Եվրամիության ուղերձը շատ հստակ է՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի արագ, պետք է հանգուցալուծվի խաղաղ, եւ այս համատեքստում ազգային երկխոսությունը՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մնում է վճռական եւ շատ կարեւոր»:

Եվրամիության արտգործնախարարի խոսնակը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ուշադրությամբ հետեւել հայաստանյան զարգացումներին, աջակցում է նախագահ Սարգսյանի սկսած քննարկումներին եւ պատրաստակամ է առաջ տանել Հայաստանի հետ կնքված հավակնոտ համաձայնագիրը՝ երկկողմ հարաբերություններն ու ժողովրդավարությունը ամրապնդելու վերաբերյալ:

Արձագանքելով ռուսական որոշ շրջանակներից հնչող պնդումներին, թե հայաստանյան զարգացումները թելադրված էին արեւմուտքից՝ Կոսիյանչիցը պնդել է՝ Բրյուսելը առաջին իսկ օրից բավական թափանցիկ ու բաց է եղել իր հայտարարություններում եւ դիրքորոշումներում. այն ինչ կատարվում է այժմ Հայաստանում, արտացոլում է այդ երկրի քաղաքացիների տեսակետը:

«Հայաստանցիները պարզորոշ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, եւ այժմ իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան եւ նրանց աջակցությամբ: Այս համատեքստում խիստ կարեւոր է, որ քաղաքական ուժերի ազգային երկխոսությունը արդյունքներ տա եւ լուծի ստեղծված իրավիճակը», - նշել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ