News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ւմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: NEWS.am-ի հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ քննարկել են ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցեր:

«Իրենք հարցեր ունեն, եւ մենք փորձեցինք այդ հարցերին պատասխանել, կարծում եմ՝ հանդիպումը դրական արդյունքներ ունեցավ: Իրեն չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ հարգանքով են վերաբերվում Հայաստանի ներքին գործերին: Նրանք մեր տեսակետներն էին ուզում լսել մի շարք աշխարհաքաղաքական հարցերի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Մենք հավաստիացրեցինք այն, ինչ ասել էինք հրապարակային, մենք ասել են, որ որպես իշխանություն չենք պատրաստվում այդ կառույցներից դուրս գալու հարց բարձրացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ բոլոր հարցերը կքննարկեն գործընկերային մթնոլորտում: «Կարծում եմ, որ մեր գործընկերներին էլ պարզ դարձավ, որ Ռուսաստանի դեմ ոչ մի դավադրություն չյա եւ չէր կարող լինել»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` այս օրերին Երեւանում են գտնվում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Դաշնային ժողովի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը եւ այլ խորհրդարանականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ