News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կկարողանա կազմալուծել գործող արատավոր համակարգը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ընտրվելու դեպքում կարո՞ղ եք երաշխավորել, որ ձեր խոստումները իրականություն կդառնան՝ մասնավորապես օլիգարխիան, բիզնեսը իշխանությունից տարանջատելու, դատարանների անկախությունն ապահովելու եւ այլ խնդիրների հետ կապված, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, հակառակ դեպքում՝ այս պրոցեսն իմաստ չի ունենա: Մեր խնդիրն իրական եւ դրական փոփոխություններ բերելն է: Հակառակ դեպքում՝ ինչի՞ համար է այս ամենը»:

Ճշտող հարցին, թե կկարողանա՞ք կազմալուծել գործող համակարգը, նա արձագանքեց. «Եթե նկատի ունեք, կոռուպցիան եւ մնացած նեգատիվ երեւույթները, ապա այո, ես համոզված եմ, որ կկարողանամ»:

Նա նշեց, որ մինչեւ հիմա ամեն ինչ արել են ժողովրդի միջոցով եւ այդպես էլ շարունակելու են. «Քանի որ ժամանակի խնդիր կա, հենց առաջին օրվանից պետք է սկսենք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքների ձեւավորումը»:

Ինչ վերաբերում է կադրերին, արդյոք հին անունները կմնան պաշտոններում, «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Իմ շրջապատը հայտնի է, բոլոր նեգատիվ երեւույթները կվերացվեն: Հիմա չեմ ուզում հարցերը քննարկել անուն-ազգանունների մակարդակով: Պետք է սկզբունքներ քննարկել: Ընդհանրապես հարցերը պետք է քննարկել հերթով»:

Փաշինյանը նաեւ չմեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն մեկը մյուսին. «Ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը: Դուք քաղաքական զարգացումները ինքներդ տեսել եք»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ