News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ «Եվրոպական Վրաստան» եւ «Ազգային շարժում» կուսակցությունները տարբեր կերպ են գնահատում Վանի եւ Խոնի շրջաններում անցկացված քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Իրակլի Կիկնավելիձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Լավ է, որ «Միասնական ազգային շարժման» առաջնորդը դադարել է վիրավորել ու սարսափելի մեղադրանքներ հնչեցնել «Եվրոպական Վրաստան» կուսակցության հասցեին, սակայն այս մեկնաբանությունն, այնուամենայնիվ, ցուցադրում է, որ մենք տարբեր հետեւություններ ենք արել Վանիում եւ Խոնիում երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո: Մենք կարծում ենք, որ մոբիլիզացրել եքն  ընդդիմադիր ընտրողներին ընտրատեղամասերում, որ ընդդիմադիր կուսակցություններմ աշխատում են ուղղակիորեն ընտրազանգվածի հետ եւ որ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը միակ ճանապարհն է, որն օգտակար կլինի մեր ժողովրդավարության եւ մեր բարեկեցության համար: Համագործակցության մասին խոսելը լավ է, բայց իրական, կայացած համագործակցությունն ավելի լավ է, եւ այդ ճանապարհին բացարձակ սխալ է եւ անխոհեմ միմյանց վաճառված անվանելը», - ասել է Կիկնավելիձեն:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ուրախ կլիներ իր նախկին համախոհի հաղթանակի համար, սակայն ներկայիս իրավիճակում Ուգուլավայի՝ հաջողության շանսերը նվազագույն են:

Սաակաշվիլին կոչ է արել խաբեբաներին հեռացնել իշխանությունից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ